-
21.10.2020|
21:34
Արդեն 23-րդ օրն է՝ Արցախում ընթանում է թեժ պատերազմ, դաժան պատերազմ, որին ներգրավված են ոչ միայն Թուրքիան, այլև նրա Ադրբեջան ուղարկած վարձկան ահաբեկիչները։
-
21.10.2020|
21:24
Հարավային ուղղությամբ մարտերը շարունակվում են։ Հիմնականում հակառակորդի փոքր խմբերը չեզոքացվում են օջախային մարտերում՝ ֆեյսբուքում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
-
21.10.2020|
15:29
ԱՄՆ կոնգրեսմեն Սյուզն Դիլբենը միացել է Թուրքիայի աջակցությամբ Արցախի հայության դեմ Ադրբեջանի հարձակումը դատապարտող թիվ 1165 բանաձևին, որը շրջանառության մեջ է դրվել և 100 օրենսդիր է միացել:
-
21.10.2020|
15:23
Գրող և լրագրող, The Washington Post թերթի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազին։ Լրագրողի խոսքով՝ երբ 4 տարի առաջ Լեռնային Ղարաբաղ էր այցելել, հայ բնակչությունը թվում էր նույնքան պինդ և աներեր, որքան այդ տարածաշրջանը շրջապատող ժայռոտ բլուրները։
-
21.10.2020|
15:20
Այսօր ԱԺ-ն 83 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծը:
-
21.10.2020|
15:15
Միջազգային մակարդակով հաստատվել է՝ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Սիրիայից վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում տարածաշրջան Թուրքիայի միջոցով, որը լրջագույն վտանգներ է ստեղծում տարածաշրջանի համար, «Իրան» օրաթերթին հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:
-
21.10.2020|
15:12
Սեպտեմբերի 27-ից ղարաբաղյան հակամարտության գոտում վերսկսված ռազմական գործողությունների 24-րդ օրը՝ վաղ առավոտից Արցախի հարավային ուղղությամբ ծավալված ծանր մարտերից հետո ադրբեջանական ուժերը հետ են մղվել։ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի խոսքով՝ հայկական ուժերը դրսևորել են հմուտ և գրագետ գործողություններ։
-
21.10.2020|
15:10
Իրանում այսօր հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների լայնածավալ զորավարժություններ են սկսվել։ Mehr գործակալության փոխանցմամբ` «Պետության երկնքի պաշտպաններ-99» զորավարժություններն ընդգրկել են Իրանի տարածքի կեսից ավելին։
-
21.10.2020|
15:09
Արցախի Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հարավային ուղղությամբ ժամը 8:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի ինքնաթիռ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը:
-
21.10.2020|
15:08
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Արցախի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգությունները, հրետանային մենամարտերը: